Fact.am-ը գրում է.
Յուրաքանչյուր երկրի կառավարություն փորձում է օրենքներ ընդունել, որոնք ուղղված են քաղաքացիների իրավունքների պաշտպանության և երկրի կյանքի որակի բարելավմանը: բայց երբեմն իրվական սահմանափակումներն այնքան անհեթեթ են, որ միայն կարող են ծիծաղ առաջացնեն:
ԱՄՆ-Kinder Syurprise վաչառքի և ներմուծման արգելք
1938թ-ից մինչև վերջերս Ամերիկայի ամբողջ տարածքում արգելված էր վաճառել այս շոկոլադե ձուն: Ենթադրվում էր, որ ձվի միջի խաղալիքը վտանգավոր է երեխայի համար, քանի որ այն նա կարող է կուլ տալ:
Ֆիլիպիններ- Քլեր Դեյնսի մասնակցությամբ բոլոր ֆիլմերի ցուցադրման արգելք
Ամերիկացի դերասանուհին վիրավորել էր Մաիլայի իշխանություններին իր հարցազրույցներից մեկում:
Սինգապուր- ծամոնի ներմուծման և վաճառքի արգելք
1992թ-ին Սինգապուրում արգելելեցին վաճառել ծամոն: Ծամոնները խափանել էին մետրոյի գնացքների աշխատանքը: Չնայած որոշ ժամանակ անց այն թույլատրեցին վաճառել տեղատներում:
Մալայզիա- դեղին գույնի հագուստների վաճառքի արգելք
Դեղին գույնի հագուստի արգելքը քաղաքական բնույթ ունի: Ընդդիմադիր կուսակցությունը նախընտրական արշավին օգտագործել դեղին գույնի հագուստ, որպեսզի հեռվից տեսնեին իրենց կուսակից անդամներին և հետևորդներին:
Կանադա- գովազդում մանկական ճռնիկի օգտագործման արգելք
Ըստ կանադական կառավարության՝ ճռնիկը վնասում է երեխայի օրգանիզմի վրա և կարող է նաև վնասվածքների պատճառ լինել:
Մեծ Բրիտանիա- խորհրդարանում մահանալու արգելք
Վեստմինստերի պալատում մահացած մարդը պետք է թաղեր կառավարության գումարներով: Այս արգելքը հնարավորություն է տալիս, որ կառավարությունը խուսափի անսպասելի ծախսերից:
Չինաստան- ռեինկառնացիայի արգելք
Չինաստանի կառավարությունում որոշել են արգելել տեղացիների ռեինկառնացիան:
Ճապոնիա- գիշերային ակումբում պարելու արգելք
Քանի որ Ճապոնիայի գիշերային ակումբների նաև մարմնավաճառության վայր էին դարձել, կառավարությունը որոշեց արգելել պարել նման վայրերում, որ թույլ կտա ավելի հեշտ վերահսկել զվարճանքի վայրերը: