Խնձորը կարող է բավականին օգտակար լինել որոշ հիվանդությունների բուժման ժամանակ: Հայտնի ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս խնձորը ներառել առօրյա սննդակարգում:
Խնձորի օգտակար հատկություններից առավելագույնս օգտվելու համար, նրանց խոսքով, խնձորի օգտագործումը պարտադիր է, քանի որ նրա սննդային արժեքն ու օգտակար հատկություններն այն կարևոր են դարձնում, ինչպես սնունդը կամ դեղորայքը:
1. Խնձորի սիդր (խնձորի օղի). օգտակար է անքնության, գլխացավի, ջերմության դեմ: Այս խնդիրների դեպքում այն պետք է օգտագործել 3-4 օր` օրական երկու անգամ` առավոտյան և կեսօրին: Սիդր պատրաստելու համար անհրաժեշտ է հասած խնձորներ կտրատել բարակ շերտերի և չորացնել: Այնուհետև աղալ և վերածել փոշու: Ստացված փոշուց ըմպելիքը պատրաստելու համար պետք է խառնել ջրում, և սիդրը պատրաստ կլինի:
2. Խնձորի հյութին շաքար և համեմունքներ ավելացրել: Ստացված խառնուրդից ըմպել մեկ թեյի գդալից, օրական երեք անգամ` թեթևացնելու հազն ու կրծքավանդակի ցավը:
3. Խնձորի սիդրը, հատկապես տնային պայմաններում պատրաստվածը, որը զուրկ է ալկոհոլից, խորհուրդ է տրվում ըմպել ամբողջ ձմռան ընթացքում: Այն բուժում է բազմաթիվ արտաքին և ներքին բորբոքումներ, մաքրում է արյունը: