Ադրբեջանն Ուկրաինայից ետ է կանչել իր դեսպանին, քանզի դժգոհ է նրա աշխատանքից: Դժգոհության պատճառը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն էին և Ուկրաինայում հայկական համայնքի ակտիվությունը, ինչպես նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանի ազդեցիկ կապերը: Փաստացի, ադրբեջանական դիվանագիտությունը Ուկրաինայում պարտություն կրեց՝ չկարողանալով որևէ կերպ խոչընդոտել հայկական միջոցառումների կազմակերպումը:
Կարծում եմ՝ Ադրբեջանն ում էլ ուղարկի Կիև՝ որպես դեսպան, նույն բախտին է արժանանալու, քանզի և՛ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, և՛ մեր հայկական համայնքը բավականին ուժեղ և միասնական են, ինչը նրանք ապացուցեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/813219748747102
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել