Ի սկզբանե, այս երգչուհուն պիտակավորեցին որպես սկանդալային, սակայն վաղուց ժամանակն է նայել ճշմարտության աչքերին ու հասկանալ, որ ցանկացած ձկնիկի ամենակարող ժամանակն ունակ է կուլ տալ ու դուրս թքել միայն փշերը:
1. Հայկական շոու բիզնեսի ոսկե ձկնիկը
Շպռոտի մուտքը հայկական շոու բիզնես հետաքրքիր էր, նման ձկների ամեն քայլափոխի չէիր հանդիպի, ու բուռն արձագանքը հասկանալի էր՝ սկսած կեղծանունից մինչև համարձակ հագուկապ: Այն, ինչ պետք էր մեր ձանձրալի եթերին: Քննադատները, սոխն ու օղու շիշը ձեռքներին, սկսեցին հարձակվել Շպռոտի վրա, ու հասկանալի էր, որ երգչուհին պետք է պահն օգտագործեր հօգուտ իրեն, ոչ մի սկանդալ, ընդամենը մտածված քայլ:
2.Ամեն օր շպռոտ չես ուտի
Նույնիսկ սարսափելի ձկնասերները կհաստատեն, որ ամեն օր ձուկ ուտել չի լինի: Շպռոտը հետզհետե դարձավ սովորական կերպար, որից ամեն ինչ սպասելի էր, բայց դա այլևս չէր բորբոքում լսարանի ախորժակը: Երբ դու ամեն ինչ անում ես ուշադրություն գրավելու համար, բայց արածիդ մեջ չկա ասելիք, մի օր դառնում ես ուղղակի օդով լի փուչիկ, որը մի օր, մի օր` գմփ-…
3.Մեղրից մինչև եղիր ազատ
Թվում էր՝ «Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր» արտահայտության մեջ սկանդալ կա, բայց չէ, դա ընդամենը ժարգոնային արտահայտություն էր, որը ցանկացած երգում կիրառելիս կարող էր մարդկանց մի քիչ խրտնեցնել: Իսկ «Եղիր ազատ» հոլովակն իրականում հերթական անհաջող քայլն էր սկանդալային երևալու համար:
4.«Ուռած» հոլովակը
Ոչ մեկ չի կարող ապացուցել՝ արդյո՞ք այդ տեսանյութում երգչուհին իսկապես օգտագործել էր ոգեխթանիչ, թե՝ ոչ: Հոլովակը նկարահանողն ու համացանց ներբեռնողն ինքն էր երևի երազում փառքի մասին, բայց, ինչպես նման դեպքերում լինում է, նրան բաժին հասան միայն փշրանքները:
5.Ամերիկյան արկածներ
Ամեն ինչ նոր թափ ստացավ, երբ լուրեր տարածվեցին, որ նա մեկնել է ԱՄՆ ու աշխատում է մատուցողուհի: Կրկին հարցազրույցներ, սկայպ, ծիծաղելի է, եթե մտածես, թե ամեն տարի քանի հոգի է ԱՄՆ մեկնում ու աշխատում ոչ իր մասնագիտությամբ, այդ թվում նաև հայտնի մարդիկ: Այստեղ էլ սկանդալ չկար, բայց ստեղծեցին:
6.Էս ինչս ուտեք, էն ինչս ուտեք
Ու նորից բոլորը սկսեցին նրա մասին խոսել, երբ նա ներբեռնեց մի տեսանյութ, որտեղ բոլորին գրողի ծոցն էր ուղարկում ու ասում՝ ո*ս ուտեք դուք: Որքան էլ տարօրինակ է, բայց եղան մարդիկ, ովքեր համաձայն էին դա անել: Հեռավոր ԱՄՆ-ից արված ցանկացած արտահայտություն կարող է լուրջ ու սկանդալային հնչել, այո, իհարկե, դուք ճիշտ եք:
7.Մեծացրած կրծքերը
Վերջին բումն էլ մեծացրած կրծքերն էին, էլ ո՞նց կլիներ, ամբողջ աշխարհը հիմա նստել է պլաստիկ վիրահատությունների վրա, մերոնք, չգիտես ինչու, ապշել էին, որ Շպռոտը կարող է մի օր էլ որոշել մեծացնել կրծքերը: Փաստորեն, այս աշխարհում կանանց տասը տոկոսը սկանդալային է համարվում: Լավ է, վատ չէ: