Ծաղկային տրամադրությունը շարունակվում է :)
Չի կարելի ծաղկեփնջի մեջ ներառել սուր հոտով ծաղիկներ, ինչպես նաև ծաղկեփունջը չպետք է լինի խիստ ծանր, քանզի հարսը այն պետք է բռնի գրեթե ողջ օրվա ընթացքում:
Ծաղիկների ընտրության ժամանակ մեծ նշանակություն է տրվում հարսի տարիքին: Հասուն կնոջը ավելի հարմար են վառ գույները, էկզոտիկ ծաղիկները և ավանգարդ ձևերը: Երիտասարդ հարսիկին կարելի է առաջարկել նուրբ և մեղմ գույներով ծաղիկներ, որոնք կընդգծեն նրա անմեղությունը և համապատասխան կլինեն հարսի կոկոն գեղեցկությանը: Թերթիկները նոր բացող ծաղիկ հիշեցնող գեղաշուք հարսի ձեռքերում աննման կդիտվեն նոր բացվող, դաշտային և անտառային ծաղիկների նրբաճաշակ համադրությունը: Նման ծաղկեփնջի բնական լինելը կընդգծի նրա նուրբ գեղեցկությունը: Հարսանեկան ծաղկեփնջին հատուկ իմաստ կարող է հաղորդել ծաղիկների նշանակության իմացությունը: Այն կարող է բացահայտել նվիրվող ծաղկեփնջի գաղտնի նշանակությունը:
Ալարկոտ (Лень) -ընտանիքի խորհրդանիշ:
Ամբրոզիա - ձեր սերը փոխադարձ է:
Անմոռուկ - հիշողություններ, անկեղծ սեր:
Անյուտայի աչիկներ - իմ մտքերը քո մասին են:
Արեւածաղիկ - հպարտություն:
Աստղածաղիկ (Астра) - սիրո, նրբաճաշակության խորհրդանիշ:
Բաղեղ, պատատուկ (плющ) - հավատարմություն, ընկերություն,
կապվածություն:
Բեգոնիա -ի սրտե ընկերություն:
Գարնանածաղիկ (примула) - ես չեմ կարող ապրել առանց քեզ, երեկոյան` անհամատեղելիություն:
Գաուլտերիա - ներդաշնակություն:
Գլադիոլուս - ես իրոք անկեղծ եմ, գլադիատորների ծաղիկ:
Գլիցինիա - բարի գալուստ:
Գլոկսինիա - սեր առաջին հայացքից:
Դափնեվարդ (Олеандр) - ուշադրություն:
Դելֆինիում - փոփոխականություն:
Զանգակներ - հնազանդություն:
Զանգակներ իռլանդական - հաջողություն:
Ժասմին - դու ինձ երբեւէ կսիրե՞ս:
Իրիս - քո ընկերությունը թանկ է ինձ համար:
Լամինարիա - տխրություն:
Լեռնավարդ (Азалиа) - իմ կիրքը քո նկատմամբ անսահման է, դու այնպես նուրբ ես, պահպանիր քեզ ինձ համար:
Լիլիա - նարնջագույն` ատելություն, սպիտակ` մաքրություն, անմեղություն, վեհաշությություն, դեղին` թեթեւամտություն, սուտ, կալլա` գեղեցկուհի, վագրագույն` հպարտություն:
Խոլորձ (Орхидея) - սեր, նրբաճաշակություն, գեղեցկություն:
Խորդենի (Герань) - անմտածվածություն:
Կակաչ - մշտական քուն, մոռացություն, կարմիր` հաճույք, բավականություն, դեղին` հարստություն, հաջողություն:
Կակտուս - համառություն:
Կղբի, մագնոլիա - վեհանձնություն, գերազանց սիրեկան, հեղինակություն:
Հարդենիա - դու իմ սերն ես, դու հիասքանչ ես:
Հերացինտ - երկնագույն` համաձայնեցվածություն, բոսորագույն`մոռացիր ինձ, կարմիր`խաղ, սպիտակ` ես կաղոփեմ քեզ համար, դեղին` խանդ:
Հոտավետ սիսեռ (Душистый горошек) - ցտեսություն, հեռանալ:
Հորտենզիա - սառնություն, անտարբերություն:
Ձարխոտ (Папоротник) - մոգական, վստահություն:
Մանուշակ - արժանապատվություն, համեստություն, սպիտակ` փորձենք երջանիկ լինել:
Մարգարիտկա - անմեղություն, մաքրություն:
Մրտենի (Мирт) - սեր, հարսանիք, հրեական խորհրդանիշ:
Մեխակ - վարդագույն` երբեք քեզ չեմ մոռանա, կարմիր` հիացմունք, սիրտս ցավում է քեզ համար, բոսորագույն` փոփոխականություն, միագույն`այո, ոչ միագույն` ոչ, սպիտակ` անմեղություն, անկեղծ սեր, դեղին` դու խուսափում ես ինձնից:
Յասաման - գեղեցկուհի:
Նարգիզ - միշտ եղիր այնպիսին, ինչպիսին կաս:
Նարդոս (Лаванда) -հիացմունք, մենություն:
Վաղինակ (Наготки) - տխրություն, խանդ, դաժանություն:
Վայրի ելակի ծառ - ես քեզ սիրում եմ:
Վարդ - կարմիր` սեր, ես քեզ սիրում եմ, կիրք, մուգ կարմիր` սուգ, վարդագույն` գերագույն երջանկություն, սպիտակ` մաքրություն, անմեղություն, թեյի` ես միշտ հիշում եմ, սպիտակ չորացած` ավելի լավ է մահ, քան անամոթություն, դեղին` խանդ, զգացմունքները պահպանելու փորձ:
Վասիլյոկ - չեմ համարձակվում արտահայտել զգացմունքներս:
Ցինիա - կարմիր` երկարատեւ կապվածություն, սպիտակ` բարություն, մեծահոգություն, դեղին` ես քեզ հիշում եմ ամեն օր:
Փշարմավ (Остролит) - ընտանեկան երջանկություն, պաշտպանություն:
Քամելիա - հիացմունք, վարդագույն` կարոտում եմ քեզ, կարմիր` դու հուրն ես իմ սրտի, սպիտակ` դու հիասքանչ ես:
Քաջվարդ (пион) - երջանիկ հարսանիք, ուրախ կյանք:
Ոսկեծաղիկ (Хризантема) - դու հիանալի ընկեր ես, կարմիր` ես սիրում եմ, սպիտակ` ճշմարտություն, դեղին` քնքուշ սեր:
Քրքրում, զաֆրան (Крокус) - ուրախություն:
Ֆրեզիա - վստահություն:
Գեղեցիկ փունջ ստացվեց: Սիրով նվիրում եմ Ձեզ ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3793378203749
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել