«Կյանքս-մյանքս», «սեքսս-մեքսս»,- ու այսպես շարունակ: Ճիշտ չէ, գռեհիկ է, ինտելեկտուալ չէ, շատ «սոնայական է»: Այս երգչուհու հետ շփումը կադրում կամ դրանից դուրս ընդամենը մի ցանկություն է առաջացնում. run baby, run!:
1. «Զակատ» արած կռիվ
Ամեն անգամ, երբ դիտում ես նրա հարցազրույցները, էնպիսի տպավորություն է, կարծես էս երգչուհին տոննաներով բարդույթներ ունի, էն էլ՝ թերարժեքության: Ոչ մի կերպ չի կարողանում որևէ քննադատություն ընդունել ու միշտ փորձում է արդարանալ էն աստիճան, որ կարող է հենց տաղավարում ծեծկռտուք սարքել կամ վիրավորել: Մի արա տենց:
2. Սոնա The best? Դու ե՞ս
Էս երգչուհուն թվում է, որ իր նմանը չկա, որ իր ձայնը ծալած ունի Ադելին ու Շերին՝ իրար հետ վերցրած ու բազմապատկած: Մի րոպեով կիջնե՞ք երկնքից, բան ունեմ ասելու:
3. Պյութագորասը մի անկյունում նյարդային ծխում է
Եթե ձեզ թվում էր, որ Պյութագորասի թեորեմներն է դժվար ապացուցել, ապա սխալվում եք, որովհետև իրականում ավելի դժվար է ապացուցել, որ Սոնան էս կամ էն բանը ասել կամ արել է: «Ես նման բան չեմ ասել, ես նման բան չեմ գրել, ok?»:
4. Մամայի աղջիկը
Իհարկե, շատ լավ է, որ մամադ կարողանում է քեզ օգնել ու շատ հարցեր լուծել էս դաժան շոու բիզնեսում, բայց երբ քեզ հետ առնչվող հարցերին ուղղակիորեն ինքն է բզբզում, լավ չի: Ի վերջո, արածներիդ կամ ասածներիդ համար դու պիտի պատասխանատու լինես, արդեն մեծ աղջիկ ես, չէ՞: