
Ասմունքող
Ծնվել է 1954թ. հունիսի 10-ին Գյումրիում: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1976-80թթ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: 1980թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար-ասմունքող է: 1984-2005թթ. զուգահեռ աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյի գրական խմբագրությունում` որպես հնչյունային ռեժիսոր-ասմունքող: 1986թ. արժանացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակի դափնեկրի կոչմանը: 1991 և 1999թթ. արժանացել է Հարավային Կալիֆորնիայի «Motion Picture» և «Golden Holo Award» մրցանակներին: Մենահամերգներով բազմիցս հանդես է եկել հայրենիքում և արտերկրում (Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Բեյրութ, Իրան, Սիրիա, Քուվեյթ, ԱՄՆ և այլն): 2004թ. Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած մենահամերգից հետո պարգևատրվել է Գլենդելի քաղաքապետի հատուկ մրցանակով: 2006թ. արժանացել է ՀՀ վարչապետի մրցանակին, 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, 2008թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 2011թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/11/blog-post_2591.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել