|
Խորապես ցավում եմ այսօր Երևանի Բեկնազարյան փողոցի սեփական տներից մեկի վերելակում տեղի ունեցած երեխայի մահվան դեպքի պատճառով։ Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին։ Հետագայում նման դեպքերն էապես նվազեցնելու համար շատ ավելի ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր դժբախտ պատահարի համար հասարակությունը նախ տեղեկանա, թե ովքեր են իրական մեղավորները և քննադատի հենց նրանց։ Կոչ եմ անում բոլորին շահարկման թեմա չդարձնել դժբախտ պատահարները և, ապատեղեկատվություն տարածելով, վարկաբեկել դեպքի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց կամ կառույցներին։ Վերջին հաշվով, միայն ադեկվատ մոտեցման դեպքում հնարավոր կլինի նվազագագույնի հասցնել նման ողբերգությունները։ Նման դեպքերում բոլոր տեսակի նորմերի խախտում է ապատեղեկատվություն տարածելը՝ թեկուզ միայն հասարակական պանիկա չստեղծելու համար։