Բնապահպան, ակտիվիստ |
էսօր ոմն Մարտիրոսյան Կաքավաբերդի տարածքի պատասխանատուի և Խոսրով պետական արգելոցի մի քանի այլ աշխատակիցների հետ թեժ, բայց շշուկով զրույցի էր բռնվել՝ չնկատելով, որ ես ետևում կանգնած եմ, փորձում էր գնահատականներ հնչեցնել իմ ընտանիքի, ծնողներիս հասցեին ու իմ չստացած դաստիարակության մասին:
Նա ինձ անդաստիարակ էր անվանում, որ ես «մեծն համբավ վաստակած» մարդկանց` որսագող նախարարներին, հանցակից աշխատակազմին չեմ հարգում, որ ես համարձակվում եմ բարձր տոնով խոսել, անգամ ընդհատել նրանց, ասենք երբ բնավիրման նախարար Հրաժարամ Հարությունյանը անհեթեթ կոչեր է անում արգելոցի պահպանման ու հետագա զարգացման վերաբերյալ` նորանոր միջազգային կազմակերպություններից նոր մսային ախորժալի պատառներ ակնկալելով ու հայտարարում է, որ նա գործունակ է քայլեր է ձեռնարկում արգելոցի պահպանման ուղղությամբ, այնինչ հիշեցնենք, որ մինչև օրս չի պատժվել ու աշխատանքից չի հեռացվել Կաքավաբերդի տարածքում ապօրինի որսի պատասխանատուն, չի հեռացվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ում օրոք տեղի էր ունեցել այդ հանցագործությունը, չի բացահայտվել Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը ռուսական որսորդական ընկերության կողմից, չի ապամոնտաժվել Հովիկ Աբրահամյանի ապօրինի կառույցը արգելոցի հենց մեջտեղում ու լիքը այլ հարցեր, որոնք մեր անգործունակ նախարարը ի վիճակի չի լուծել:
Այո, մենք անդաստիարակ ենք, որ փակում ենք բնավիրման նախարարների այն ճանապարհները, որոնք տանում են ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՄԱՆ.........
Ըհը, անդաստիարակ ենք, որ չենք ենթարկվում նախարարության հրահանգները կատարող ոստիկաների հրամաններին....
Ահա, անդաստիարակ ենք, որ մխրճվում ենք առանց թույլտվության հանրային քննարկման ու ինքներս մեզ հռչակում ՄԱՍՆԱԿԻՑ ու ներգրավվում ձեր կողմից Խոսրովի ճակատագիրը որոշող քննարկումներին:
Մամ... Պապ, ինչ լավն եք, որ ինձ ... մեզ սենց անդաստիարակ եք մեծացրել...
Որ մեր տունը էդ բետոնից չորս պատերը չեն` ցցած արմատուրաների վրա, էդ դամբարանային շենքերը չեն, էդ լպստած պոլերը չեն, այլ մեր տունը էս ՇՆՉՈՂ ԿԵՆԴԱՆԻ ԱԶԱՏ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ Ա.....
ՄԵՐՍԻ, ՈՐ ՓԵՇԻՆ ԿՊԱԾ, ՍՈՍԿԱՆ ԲԵՐՆԻՆ ԱՂՋԻԿ ՈՒ ՏՂԱ ՄԵԶ ՉԵՔ ՄԵԾԱՑՐԵԼ:
Որ Մեծությունը հարգել եք սովորացրել, այլ ոչ թե մեծն գողերին, որսորդներին ու թալանչիներին:
Տենց էլի ..., համ էլ մեջքով կանգնել, հետևից շշուկով բամբասել վայել չէ ձեզ պես ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ :ՃՃՃՃ