Pastinfo.am-ը գրում է.
Ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հայտնել էր, որ Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 24 հասցեում գործող տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող իր տաղավարի փայտյա կախիչից գողացել են 17.13 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 378.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Էդուարդ Պ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/71319
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



