Tert.am–ը գրում է.
Google-ի Im2Calories հավելվածը թույլ կտա որոշել ուտելիքի կալորիականությունն` ըստ դրանց լուսանկարների:
Ինչպես գրում է Корреспондент-ը` The Verge-ին հղումով, հավելվածն աշխատում է Deep Mind տեխնոլոգիայով, որը Google-ը ձեռք էր բերել 2014-ին:
Im2Calories-ի միջոցով հաշվարկումն իրկանացվում է սննդի ընդհանուր տեսակի և չափսերի որոշման սկզբունքով` հաշվի առնելով նաև ափսեի մեծությունը, մինչդեռ լուսանկարի որակը դեր չի խաղում, կարելի է օգտագործել նաև ցածր կետայնության լուսանկարներ Instagram-ից:
Ծրագրավորողների խոսքով` հավելվածը կարող է որոշել անգամ ուտեստի կազմի մեջ մտնող բաղադրիչները:
Ներկա պահին ծրագիրը դեռևս մշակման փուլում է գտնվում, սակայն ընկերությունը արդեն ձևակերպել է տեխնոլոգիան ձեռք բերելու արտոնագիրը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/06/04/google-technology/1696010
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



