1Mediamonitor.am-ը գրում է.

Հյուսիսափայլը հայտնվում է այն ժամանակ, երբ լիցքավորված մասնիկները, որոնք մղվում են Արևից, հասնում են մինչ մեր մոլորակի մագնիսական դաշտ և ոչնչանում են բևեռների մոտ մթնոլորտային վերին շերտերում: Մասնիկները ավելի ակտիվ են դառնում Արևի առավելագույն ակտիվության շրջանում, որը տեղի է ունենում պարբերաբար յուրաքանչյուր 11 տարին մեկ: Հարավային բևեռի մոտ բևեռափայլը մարդիկ հազվադեպ են տեսնում, քանի որ հազվադեպ են լինում Անտարկտիդայի ափերին:

2.Մեր մոլորակի նման այլ մոլորակներ էլ կան 

2

Գիտնականները ենթադրում են, որ Տիեզերքում գոյություն ունեն բազմաթիվ մոլորակներ, որոնք նման են մեր մոլորակին: Բացահայտվել են ապացույցներ, որ Երկիր մոլորակի նման մոլորակները պտտվում են հեռավոր աստղերի շուրջ: Օրինակ, Kepler 22-b անվանումով մոլորակը պտտվում է աստղի շուրջը նույն հեռավորության վրա, ինչ Երկիր մոլորակը՝ Արևից: Իսկ դա նշանակում է, որ այդ մոլորակի վրա կարող են կյանքի համար բարենպաստ պայմաններ լինել: Չնայած այդ մոլորակների վրա կյանք կա թե ոչ, գիտական աշխարհում դեռևս վիճահարույց հարց է:

3.Ո՞վ է հասնել հարավային բևեռ

3

Առաջին մարդը, ով բարեհաջող կերպով կտրել է Անտարկտիկական անապատը, Հարավային բևեռ հասնելու համար, նորվեգացի Ռուալ Ամունդսենն է: Նա և էլի 4 մարդ սահնակների օգնությամբ, որոնք քաշում էին շները, 1911 թվականի դեկտեմբերին հասել են Հարավային բևեռ: Ամունդսենն ասում էր, որ նրան ուղեկցում էր հաջողությունը նախօրոք լավ մշակված նախագծի շնորհիվ:

4.Ամենաչոր տեղը

4

Մոլորակի վրա ամենաչոր տեղը, որտեղ մարդը երբեք ոտք չի դրել, Ատակամա անապատն է Չիլիում: Այդ անապատի կենտրոնում կան այնպիսի տեղանքներ, որտեղ երբեք անձրև չի գրանցվել: Չնայած, պետք է նշել, որ Անտարկտիդայի Չոր Հովիտներում անձրև չի եղել արդեն միլիոնավոր տարիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել