Mediamonitor.am-ը գրում է.
Ճապոնացի գիտնականներն արդյունավետ ճանապարհ են գտել հիշողությունը վերադարձնելու համար: Նրանց դեռ հաջողվել է ամնեզիայից բուժել միայն մկներին, սակայն հետագայում մարդկանց հիշողությունը նույնպես հնարավոր կլինի վերականգնել:
Հիշողության կորստի պատճառների և այն վերադարձնելու միջոցների որոնման հետազոտությամբ զբաղվել են Պիկաուէրի ուսուցման և հիշողության ինստիտուտի մասնագետները:
Գիտական աշխատանքի շրջանակներում ուսումնասիրվել է հետադիմական ամնեզիան`իրադարձությունների մասին հիշողության կորուստ, որն անմիջապես նախորդում է ուղեղի վնասվածքին: Նրա էությունն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, և հաստատված չէ, արդյոք ուղեղի բջիջները վնասվում են ամբողջությամբ, թե ինֆորմացիան պարզապես արգելափակվում է:
Փորձարկումներն իրականացվել են լաբորատոր մկների վրա: Նրանց մոտ ստեղծել են էնգրամմա` (հուն.`‹‹ներքին ձայնագրություն››) սովորություն, որն արտադրվում է ի պատասխան որևէ խթանի կամ գրգռիչի գործողությանը և, որը մնում է պրոտոպլազմայում այդ գործողության դադարումից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ