ՀԾԿ հանձնաժողովի նախագահն ասում է, որ էլեկտրաէներգիան պետք է թանկանա, չհստակեցնելով սակայն, թե որքան: Չնայած, դա ոչ մի նշանակություն չունի, ուղղակի` չպետք է թանկանա և վերջ:
Էներգետիկայի նախարարն էլ ասում է, որ պետք է մի կերպ դիմանաք...
Հիմա, այս մարդկանց ինչպես բացատրենք, որ վաղուց արդեն թանկացել է, մի քանի անգամ ու բազում ընտանիքների արտագաղթի պատճառ դարձել, իսկ շատերն էլ, վաղուց արդեն հոգնել են մի կերպ դիմանալուց ու էլ չեն դիմանում, տեղ չկա:
Իսկ միգուցե փոխարինեն իրենց ասածները մեկ այլ ` պետք է հանդուրժեք, արտահայտությամբ ու երևի թե, այսպես ավելի արդար ու անկեղծ կլինի, թե չէ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.vetisyan1/posts/10204329827230021?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել