Էդ հոսանքը ոչ թե 17 դրամով, այլ «ավելի քիչ» թանկացնելով ադալժենի ե՞ն սկսել անել ժողովրդին։
Արա, բայց շատ շուստրի ու սրամիտն են հա, բայց ցավոք՝ միշտ ի վնաս սեփական երկրի ու ժողովրդի
Էդ Ռոբերտ Նազարյանը որ ինքնագոհ տոնով «ավետում ա», թե հոսանքը շատ չի թանկանալու, թող ժամանակին պարզեր, թե ինչի ա Բիբինը Հայաստան ժամանած իրենց «գեղի շանը» պատիվ տալիս Դոլմամաներում ու Նոյանտներում ու 1 միլիոն դրամից ավելի հաշիվ ա փակում:
Ինչի՞ ա դրանց հետ ուղարկվող կոնյակն ու չիրը ՀԷՑ-ի հաշվին առնում, ու ի վերջո, ինչի՞ ա ինքն ամեն շաբաթ հանգստյան օրերին բիզնես կլասով մեկնում Մոսկվա՝ ընտանիքի մոտ։
Այս էս հարցերի պատասխանը պետք ա տան Նազարյանն ու իրա ղեկավարած կառույցը, որովհետև Բիբինն ՕՏԱՐ երկրում ա, իսկ էդ օտարերկրացու՝ մեր բյուջեի հաշվին արած կայֆերի վերահսկումը, ոչ բարով, Նազարյանի կառույցին ա վերապահված։
Ու վաբշե, գիտե՞ք՝ ինչ կա, մեզ հասնում ա։
Քանի դեռ գալուստսահակայններն ու երվանդազախարյանները համարում են, որ հոսանքը թանկացնելը նորմալ ա, իսկ Նազարյան Ռոբերտը *** սրտի մխիթարանք ա տալիս, հա էլ սենց ա լինելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/671443236321791?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել