Ցանկացած երկրի ղեկավարություն ձգտում է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք կհեշտացնեն իրենց քաղաքացիների կյանքը: Բայց հաճախ օրենքներն այնքան անհեթեթ են, որ երկրի բնակչության մոտ միայն ծիծաղ են առաջացնում:
ԱՄՆ: Արգելվում է երկրում Kinder Surprise-ի ներկրում և վաճառք:
1938-ից մինչև այսօր երկրում արգելված է շոկոլադե ձվիկների վաճառքը: Նրանք կարծում են, որ խաղալիքը, որը գտնվում է ձվի մեջ, պոտենցիալ վտանգ է, քանի որ փոքրիկը կարող է այն կուլ տալ: Նրանք համաձայնվեցին հանել արգելքը այն պայմանով, որ դեղին տուփը, որը գտնվում է ձվի մեջ, ինչ-որ կերպ երևա դրսից, որպեսզի երեխան իմանա, որ սնունդ ուտելու համար ոչ պիտանի մասը պետք է առանձնացվի:
Արգելվում է դիտել այն բոլոր ֆիլմերը, որոնցում խաղում է Քլեր Դեյնսը:
Ամերիկացի դերասանուհի Քլեր Դենիսը վիրավորել էր Մանիլայի իշխանություններին Ֆիլիպինների մայրաքաղաքի մասին իր հայտարարություններով: Իր հարցազրույցներից մեկում Դենիսը շատ կոպիտ «քլնգել էր» քաղաքը: Քաղաքի ղեկավարությունը, նեղանալով Քլերից, արգելեց երկրում ցուցադրել այն ֆիլմերը, որոնցում խաղում է դերասանուհին:
Սինգապուր: Արգելվում է մաստակների ներկրումը և վաճառքը:
Մաստակները Սինգապուրում արգելվեցին 1992 թ-ին: Պատճառը մի սովորական մաստակն էր, որը քաղաքի մետրոյի աշխատանքի խափանման պատճառ դարձավ: Որոշ ժամանակ հետո իշխանությունները թույլատրեցին վաճառել ապրանքատեսակը, բայց միայն դեղատներում:
Մալազիա: Արգելվում է դեղին գույնի հագուստը
Դեղին գույնի հագուստի ու աքսեսուարների արգելքը քաղաքական պատճառներ ունի: Պատճառն ընդդիմության ներկայացուցիչներն էին, ովքեր բողոքում էին անարդար ընտրությունների դեմ և որպեսզի միմյանց ճանաչեն, դեղին հագուստ էին կրում:
Ավստրալիա: Արգելվում է այն պոռնոֆիլմերի ցուցադրությունը, որտեղ կանայք փոքր կրծքեր ունեն։
Ավստրալիայի իշխանությունները արգելեցին մեծահասակների համար այն ֆիլմերի ցուցադրությունը, որտեղ աղջիկները շատ փոքր կրծքերով են: Նրանց կարծիքով՝ նմանատիպ տեսանյութերը կարող են պեդոֆիլիայի զարգացման պատճառ դառնալ:
Կանադա: Արգելվում է երեխաների ճռնիկների գովազդ և վաճառք:
Կանադայի իշխանությունների կարծիքով՝ ճռնիկները ոչ միայն խանգարում են երեխայի օրգանիզմի շարժունակությանը, այլ նաև որոշակի հոգեբանական խնդիրներ են ստեղծում: Այս երկրում շատ վնասվածքներ են արձանագրվել, որոնց պատճառը երեխաների համար նախատեսված ճռնիկներն են, ինչն էլ պատճառ հանդիսացավ այդ սարքի վրա արգելք սահմանելու համար:
Մեծ Բրիտանիա: Արգելվում է մահանալ Պառլամենտի շենքում։
Այն մարդը, ով կմահանա Վեսթմիսթրի ամրոցում, պետք է թաղվի պետության հաշվին, և նրան պետք է ցուցադրվեն բոլոր պատիվները: Ենթադրվում է, որ ամրոցում մահանալու արգելքը նրա համար է, որ պետությունը գումար խնայի:
Չինաստան: Արգելվում է ռեինկարնացիան:
Չինաստանի իշխանությունը որոշեց արգելք սահմանել վերամարմնավորվելու վրա: Բայց եթե ձեզ շտապ պետք է վերամարմնավորվել, կարող եք պաշտոնական թույլատվություն ստանալ՝ անցնելով որոշ փուլեր:
Ռումինիա: Արգելվում է «Սքրաբբլ» խաղը։
80-ականների սկզբին Ռումինիայի նախագահն արգելեց երկրի քաղաքացիներին գնել «Սքրաբբլ» խաղը: Երկրի ղեկավարը խաղը համարում էր հակապետական և կործանարար:
Ճապոնիա: Արգելվում է պարել գիշերային ակումբներում։
Քանի որ Ճապոնիայի գիշերային ակումբների մեծ մասն օգտագործվում է մարմնավաճառության համար, այստեղ արգելեցին պարել: Իշխանությունները կարծում են, որ այս կերպ ավելի հեշտ է վերահսկել ժամանցի վայրերի գործունեությունը: Այսօր Ճապոնիայում կան որոշ ակումբներ, որոնք պարելու հատուկ թույլատրություն ունեն, բայց դրանց չես հանդիպի ամեն անկյունում: