Բոլոր կրոններն էլ հավասար են, քանզի բոլորի մեջ էլ կա Աստված: Բոլորի մեջ էլ բարոյական արժեքներ կան, բոլորն են ունեն հավասար իրավունքներ, քանի որ հավասար են հենց նրանց պաշտողները՝մարդիկ, որոնք բոլորն էլ արարչագործության պսակ են: Վերջերս մեծ աղմուկ հանեց մահմեդականության առաջնորդին՝ Մուհամեդին վիրավորող մի հոլովակ, որը դիտելուց հետո միայն զզվանք զգացի քաղաքականություն ասվածի, «քաղաքակրթության» եւ ցածր մարդկային արժեքների հանդեպ: Ցավալի է, որ սա կազմակերպված էր ցիվիլիզացյայի օրրան համարվող պետությունների կողմից:Այն ցիվիլիզացյայի, որի թողտվությամբ տեղի ունեցավ 1915թ. ողբերգություն: Վիրավորվել է մի ամբող արժեքահամակարգ: Սովորական մահմեդական երիտասարդը, մտնելով յութուբ, տեսնում է այս հոլովակը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի անի: Իհարկե, պիտի ատելությամբ լցվի դրա հեղինակների դեմ: Վիճակն ավելի է բարդանում, երբ հայտնի չէ կոնկրետ հեղինակը: Հենց այսպիսի գործողությունների պատճառով են ի հայտ գալիս մահմեդական ահաբեկչական խմբավորումները: Նույնիսկ թուրքին, ով իմ թշնամին է, ես չեմ մեղադրում, քանի որ նա դաստիարակվել է հենց այդ արժեքներով, եւ նորմալ եմ համարում Թուրքիայի կողմից յութուբ քոմ կայքի արգելափակումը: Ներքոհիշյալ վիդեոհոլովակում 2 երեւույթ է սուր քննադատվում՝ բազմակնությունը եւ նվաճողական պատերազմները: Թերեւս սկսենք առաջինից: Բազմակնությունը հստակ ու լավ մտածված քաղաքականության արդյունք է, եւ եթե պահվեն բոլոր բարոյական նորմերը, ինչպես գրված է Ղուրանում, այն ավելի ընդունելի է, քան քրիստոնեական չակերտավոր բարոյական շատ ամուսնություններ, երբ տղամարդը կամ կինը ունենում ապօրինի 2-ից ավել կին կամ ամուսին: Եկեք հիշենք խաչակրաց արշավանքները, երբ քրոստոնեության անվան տակ նույն վերոհիշյալ ցիվիլիզացյայի հետեւորդները թույլ էին տալիս վայրագություններ: Մի՞թե դա ավելի ատելի չէ, քան Մուհամեդի վարած պատերազմները:
Հ.Գ Հայաստանյան ժողովուրդ, մեր թշնամին թուրք տարրն է, ոչ թե այն արաբը կամ պարսիկը, ով, մեզ նախճիրից փրկելով, իր տանը ապաստան տվեց: Զոհ մի գնացեք ցիվիլիզացիայի հայրենիքի կողմից լարած թակարդին:



