Հայերի սովորույթն է չէ՞:  Կարող ես միշտ լավ բան անել, բայց հանկարծ մի օր մի քիչ  թերացար, սկսում են անդադար քննադատել:

Բոլորս էլ գիտենք, որ մեր ազգի  հպարտոթյունը` Հենրիխ Մխիթարյանը, օրեցօր  հաջողությունների է հասնում և գրեթե ամեն խաղում աչքի է  ընկնում: Նա դարձել է  «Շախտյորի»  շարժիչ  ուժը: Հենոն միանձնյա գլխավորում է «Շախտյորի»  ռմբարկուների ցուցակը, և արդեն մի քանի ամիս է՝ դառնում է ամսվա լավագույն   ֆուտբոլիստ: Ողջ Եվրոպայում թնդում է Հենրիխի անունը:Բոլորը համոզված են, որ նրան մեծ ապագա է սպասվում: Բայց մենք մոռացանք այդ  ամենը, երբ նա անվրեպ չիրացրեց «Գովեռլայի>> դարպասին նշանակված 11 մետրանոց  հարվածը:Այնպիսի տպավորություն էր, որ հայերը սպասում էին այդպիսի վրիպման, որ սկսեին  քննադատել նրան:

Քննադատում ենք մոռանալով, նրա հիանալի գոլերն ու գոլային փոխանցումները:Ավելացնենք, որ  Հենոն այդ խաղին կատարեց գոլային  փոխանցում, և նրա  խաղընկերը բացեց խաղի հաշիվը:Բայց  հայերին դա չի գոհացնում: Նրանք կարծում են, որ ֆուտբոլ  խաղալն  ու  գոլ  խփելը շատ հեշտ է, և յուրաքանչյուրը կարող է անել դա:Բայց չէ՞ որ  նույնիսկ աշխարհի  ուժեղագույն  ֆուտբոլիստները  ամեն խաղին չեն կարողանում գոլ խփել: Իսկ Հենրիխը միջին հաշվարկով ամենաշատն է  տեղաշարժվում դաշտում, և նրա  օգտակար գործողության գործակիցը շատ բարձր  է:
Մխիթարյանի առջև նախանձելի հեռանկարներ են բացվում, նա խաղում է այնպիսի թիմում, որը կարող է մրցակցել այնպիսի անվանի մրցակցի հետ, ինչպիսին «Յուվենթուսն» է: Հենրիխը Երևանի պատվավոր քաղաքացի է, որի խաղն առանձնացնում են այնպիսի մասնագետներ, ինչպիսին Չեզարե Պրանդելլին է: Հենրիխը չի կարող չշարունակել առաջադիմելը: Նա շատ տաղանդավոր է, և աշխատանքի դեպքում մենք կտեսնենք բազմաթիվ գեղեցիկ գոլեր ու փոխանցումներ: Չեզարե Պրանդելլին  հայտարարել է, որ Մխիթարյանը համապատասխանում է եվրոպական ցանկացած թիմի պահանջներին: Եկեք  չքննադատենք  և   հավատանք  Հենրիխին: Վստահ  եղեք,  նա  դեռ  շատ  գոլեր  է  խփելու, և նրա  անունը  դեռ  թնդալու  է  Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել