Թե ինչ կարող են անել միայն հայերը :)
1. Մենակ հայերը կարող են կոստյումին ասել կաստում-շլվար:
2 .Մենակ հայերի մոտա անվճար սովորելը ավելի թանկ նստում քան վճարովին:
3. Միայն հայ ուսանողներն են, որ ուսման համար շատ թանկ վճարում են ու ամբողջ տարի դասի չեն գալիս:
4. Մենակ Հայաստանում միակողմանի ճանապարհ անցնելիս, պետքա երկու կողմն էլ նայես:
5. Մենակ հայ տղաներն ու աղջիկները երկար ընկերություն անելուց հետո կհասկանան, որ իրենք ստեղծված չեն միասին լինելու համար և պետք է մնան լավ ընկերներ:
6. Միայն հայ աղջիկները կարող են կեսօրին դիետա պահել, իսկ երեկոյան մի կուշտ փորով հաց ուտել:
7. Մենակ հայերը կարող են գիշերը զանգել ու հարցնել << հո քնած չէիր >>:
8. Մենակ հայերը կարան «նիսյա»–ով առևտուր անեն:
9. Մենակ հայերը կարող են թանկարժեք մեքենա առնեն ու գազ դնեն, ու գազի լիցքավորման էլ գնան գիշերով, որ մյուսները չտեսնեն:
10. Մենակ հայ աղջիկները կարող են զուգարանի հայելու դիմաց նկարվեն:
Հ.Գ. Եվ վերջում մենակ հայերը կարող են հոդված գրել, թե ինչ կարող են անել միայն հայերը :)