Այսօր ուղղակի ապշել էի վարորդի անմարդկային վերաբերմունքից։ Կանգառում մի երիտասարդ տղա մոտեցավ երթուղայինի վարորդին ու ասաց.

- Ժոռ ձյա, կտանե՞ս տուն, փող չունեմ, աղոթելու էի գնացել, մաման ինձ է սպասում: Տար տուն, հենց փող ունենամ, կտամ:
- Ես քեզ լավ գիտեմ, դու վեչնի էլ փող չունես:
- Կիրակի ա, ամեն կիրակի աղոթելու եմ գնում, մոտս հիմա փող չկա....
Ընդամենը 2 կմ էր մնացել երթուղայինի «կանեց»-ին հասնելու համար, գազելի մեջ 3 հոգի էինք: Վարորդը թույլ չէր տալիս, որ այս տղան նստի, մինչեւ չասացի, որ ես կվճարեմ նրա փոխարեն: 
Ու մտածում եմ, կիասադատարկ պիտի քշեր, բայց լավություն չաներ այդ տղային...թե խի մենք էսքան չարացանք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել