Ռուսաստանում տեղի է ունեցել ամենաարտասովոր հարսանիքը, որ կարելի է պատկերացնել։
Բժշկական հաստատության 93-ամյա հիվանդը` Օլգա Գորյունովան, առաջին անգամ ամուսնացել է: Իր ամուսնուն, ով իրենից 27 տարի երիտասարդ է, նա հաղթել է խաղաքարտերով:
Իր հարևանի հետ հերթական խաղի ժամանակ, որոշելով մի փոքր ավելի ակտիվացնել խաղը, նրանք որպես խաղադրույք դնում են ամուսնության հարցը:
Եթե տատիկը հաղթում էր պապիկին, ապա վերջինս պարտավորվում էր ամուսնանալ նրա հետ:
Եվ բախտը վերջապես ժպտաց 93 տարի իր երջանկությանը սպասած տատիկին: Իսկ Վիկտորը` փեսացուն, իրեն պահեց իսկական տղամարդու պես, և շուտով նրանք ամուսնացան:
Հարսանիքը կազմակերպեցին հենց հիվանդանոցում: Ճիշտ է, շատ հյուր չկար, բայց ամեն ինչ շատ ուրախ անցավ:
Ի դեպ, շնորհիվ այդ հարսանիքի` Օլգան դարձավ Ռուսաստանի ամենատարիքով հարսնացուն, իսկ համաշխարհային ռեկորդ սահմանելուն խանգարեց մի քանի ամիսը, քանի որ աշխարհի ամենածեր հարսնացուն 94 տարեկան է` Եվրոպայից: