Fact.am-ը գրում է.
Թվում է, որ աշխարհում գոյություն չունի ավելի քան թարմացնող բան, քան մեկ բաժակ սառը ջուրը: Սովորական ջուրը հաճախ ավելի մեծ հաճույք է պատճառում, քան մեկ բաժակ սուրճը կամ զովացուցիչ ըմպելիքը: Չնայած դրան, մեզանից շատերը խմում են ոչ բավականին քանակությամբ ջուր՝ զրկելով իրենց մարմնին կենսական նշանակություն ունեցող ռեսուրսից: Եթե դուք նկատում եք ձեր մոտ այս նշաններից մեկը, ապա անմիջապես փորձեք շտկել իրավիճակը:
- Չորություն բերանում-Սա բավականին ակնհայտ ախտանիշ է, ի տարբերություն մյուսների:Իրհարկե, երբ դուք բախվում եք նման նշանին, դուք խմում եք ինչ-որ բան: Սակայն քաղցր ըմպելիքները ժամանակավոր են լուծում այդ խնդիրը:
- Չոր մաշկի առկայություն-Մաշկը մարդու մարմնի ամենամեծ օրգան է, որին անհրաժեշտ է խոնավություն: Չոր մաշկը ամենավաղ նշաններից մեկն է, որ մաշկը ջրազրկված է: Ջրի ոչ բավականին քանակությունը նշանակում է քրտինքի ոչ բավականին քանակ, որն էլ կարող է հանգեցնել մարմնից ավելորդ ճարպերի և կեղտի դուրս բերման անկարողությանը:
- Չափից դուրս ծարավի զգացում-Սա նույնը չէ, ինչ-որ բերանում չորությունը: Ով հարբել է երբևէ, գիտի, որ դրանից հետո չափից դուրս ծարավի զգացում է առաջանում:
- Չորություն աչքերում-Ջրի պակասը կարող է մեծ վտանգ համարվել աչքերի համար, քանի որ այդ ժամանակ արցունքաբեր կանալները չորանում են:
- Հոդերում ցավի զգացումը-Մեր հոդերի և կոճիկային դիսկերի 80% ջրից են: Ջրի անհրաժեշտ քանակության բացակայության դեպքում ոսկորները հղկված չեն լինի իրար դպչելիս:
- Ավելի երկար է տևում հիվանդությունները-Ջուրը հնարավորություն է տալիս դուրս բերել օրգանիզմից տոկսինները:
- Հոգնածություն և քնկոտություն-Երբ մարմինը սկսում է ջուրը վերցնել արյունից, օրգանիզմը թուլանում է և թթվածնի պակաս է զգացվում:
- Սովածության զգացում-Օրգանիզմի ջրազրկումն սովածության ազդանշանները է ուղարկում , որը տեղի է ունենում օրվա ողջ ընթացքում:
- Մարսողական խնդիր-Ստամոքսում անհրաժեշտ խոնավության և լորձի խտության բացակայության դեպքում ստամոքսաթթուն վնաս է հասցնում ներքին օրգաններին:
- Վաղաժամ ծերացման նշաններ-Ջրի քանակությունը, որը կարողանում է պահպանել մեր օրգանիզմը, պակասում է մարդու մեծանալու ընթացքում:
- Մկանային զանգվածը նվազում է-Մկանները նույնպես բաղկացած են ջրից: Դրա համար ինչքան քիչ ջուր է լինում օրգանիզմում,այնքան նվազում է մկանային զանգվածը:
- Եթե դուք կարդացել եք բոլորը կետերը , ապա առաջին հերթին մտածեք, թե արդյոք անհրաժեշտ քանակությամբ ջուր եք խմում:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/69308
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել