Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունըPanARMENIAN.Net-ը գրում է.

Բրազիլիայի դաշնային խորհրդարանն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարարՎիգեն Սարգսյանը:

«Բրազիլիան դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը»,- նշել է պաշտոնյան:

Մայիսի 6-ին Լյուսքեմբուրգի Ներկայացուցիչների պալատը նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: Փաստաթղթի հեղինակը Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունն էր: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ պատգամավոր Լորան Մոզարի, նախագծում ասվում է, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին»:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել