Բոլորս էլ ինչ-որ ժամանակ ունեցել ենք անհրաժեշտություն գաղտնի լուսանկարելու կամ տեսաձայնագրելու որևէ բան: Սակայն ոչ միշտ է, որ դա հաջողվում է: Հիմնականում շրջապատող մարդիկ նայում են Ձեր հեռախոսի էկրանին և տեսնում են, որ նկարում եք:
Apple ընկերության iOS բջջային օպերացիոն համակարգչի 7-րդ և 8-րդ տարբերակներում կա գաղտնի նկարելու հնարավորություն: Սակայն ոչ բոլորը գիտեն այդ մասին:
Այս նյութում ցանկանում ենք Ձեզ ներկայացնել, թե ինչպես է հնարավոր iPhone-ով նկարել այնպես, որ ոչ ոք չհասկանա:
Քայլ 1
Անջատեք Ձեր հեռախոսի ձայնը (որպեսզի նկարելիս ձայն չգա) և միացրեք տեսախցիկը (Camera): Միացնելու հետո ընտրեք Ձեզ անհրաժեշտ նկարելու ռեժիմը (Photo, Video, Slo-mo, Panorama և այլն):
Քայլ 2
Երկու անգամ սեղմում եք հեռախոսի գլխավոր կոճակը (Home button):
Քայլ 3
Բացվում է ծրագիրների միջև անցում կատարելու վահանակը (multitasking bar), բայց տեսախցիկը շարունակում է աշխատել:
Քայլ 4
Սեղմում եք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակներից մեկը. հեռախոսը սկսում է նկարել:
Քայլ 5
Ծրագիրների միջև անցում կատարելու վահանակը չպետք է փակել, ուղղակի մատով աջ և ձախ տարեք ծրագրերն ու այդ ընթացքում հեռախոսը պահեք այնպես, որ կարողանաք նկարել Ձեր ստացած կադրը: Եթե շրջապատողները հարցնեն, թե ինչ եք անում, կարող եք ասել, որ բաց ծրագրերն եք նայում, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղակի սեղմեք այլ ծրագրի վրա, և տեսախցիկը կդադարի նկարել:
Քայլ 6
Եթե առանց խոչընդոտների կարողացաք նկարել այն, ինչ ուզում էիք, կրկին սեղմեք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակներից մեկը, և տեսախցիկը կդադարի նկարել: