www.psyhelp.am  և www.psyarmenia.com -ից

Օսկար Ուալդից

Բոլորին էլ հայտնի է այն գեղեցիկ տղայի մասին պատմությունը, ով օրեր շարունակ նայում էր իր արտացոլմանը գետակի մեջ և հիանում իր գեղեցկությունով: Վերջ ի վերջո, տարվելով իրենով, նա ընկավ ջուրը և խեղդվեց: Իսկ գետակի ափին, ի հիշատակ խողդվողի ծաղկեց մի ծաղիկ:

Երբ Նարցիսը զոհվեց, անտառի նիմֆերը՝ դրիադաները նկատեցին, որ գետակի պարզ և քաղցրահամ ջուրը արցունքներից դառել է աղի:

— Ինչի՞ համար ես լաց լինում, — сհարցրեցին գետակին դրիադաները:

— Նարցիսի մահն եմ ողբում, — պատասխանեց գետակը:

— Զարմանալի չէ, — ասացին դրիադաները: — Վերջ ի վերջո, մենք միշտ վազում էինք նրա հետքերով, երբ նա անցնում էր անտառով, և Դու միակն ես, ով տեսել է նրա գեղեցկությունը մոտիկից:

— Իսկ նա գեղեցի՞կ էր, — հարցրեց գետակը:

— Քեզնից լավ ո՞վ գիտի դրա մասին, — զարմացան անտառային նիմֆաները: — Քո ափին, քո ջրերի մեջ նայելով էր նա անց կացնում իր օրերը:

Գետակը տևական լռությունից հետո պատասխանեց՝

— Ես ողբում եմ Նարցիսի համար, չնայած որ երբեք էլ չեմ հասկացել, որ նա գեղեցիկ է: Ես լաց եմ լինում, որովհետև ամեն անգամ, երբ նա իջնում էր իմ ափը և կռանում իմ ջրերի վրա, նրա աչքերի խորքում արտացոլվում էր իմ գեղեցկությունը:  

 

Ջոն Ուիլյամ Ուոտերհաուս "Էխոն և Նարցիսը" 1903


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել