Շատ տարիներ առաջ սատանան որոշեց գլուխ գովել և ի ցույց դնել իր զինանոցի բոլոր զենքերը: Նա դրանք տեղադրեց ցուցափեղկում և ամրացրեց նրանց վրա պիտակներ՝ նշելով, թե որն ինչ է և որքան արժե:
Ինչ հավաքածու էր դա: Այստեղ էր գտնվում Նախանձի ոսկե դանակը, Չարության մուրճը և Ժլատության թակարդը: Փայտիկների վրա գեղեցիկ ձևով շարված էին նաև Վախի, Ատելության և Գոռոզության բոլոր զենքերը: Այդ բոլորը դրված էի գեղեցիկ բարձերի վրա և հիացնում էին դժոխքի բոլոր այցելուներին:
Իսկ ամենահեռու դանակի վրա դրված է փոքրիկ, ուշադրություն չգրավող և բավականաչափ մաշված փայտե սեպ, որի վրա ամրացված էր «Հուսահատություն» պիտակը: Ի զարմանս բոլորի՝ նրա արժեքն ավելի մեծ էր, քան բոլորինը միասին վերցրած:
Այն հարցին, քե ինչու է սատանան այդ զենքը մնացածից ավել գնահատում, նա պատասխանեց.
-Սա միակ զենքն է իմ զինանոցում, որի վրա ես հույս կարող եմ դնել, եթե մնացած զենքերն իրենց չարդարացնեն:
Նա քնքշորեն շոյեց փայտե սեպը և շարունակեց.
- Եթե ինձ հաջողվի այն մտցնել մարդու գլխի մեջ, նա կբացի դռները մնացած բոլոր զենքերի առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatsarkavag/posts/834700853265053
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել