Բաղադրությունը`
2 փաթեթ բիսկվիտ (կարող եք պատրաստել Ձեր իսկ նախընտրած բիսկվիտը)
3 հատ կիվի
300 գրամ կաթնաշոռ
150 գրամ սպիտակ խաղող
60 գրամ շաքարավազ
Ձևավորման համար`
5 հատ կիվի
400 գրամ կաթնաշոռ
90 գրամ շաքարավազ
Պատրաստման եղանակը`
Անհրաժեշտ է 2 կլոր խորը աման, մեկը բիսկվիտի չափով, մյուսը` դրանից փոքր։ Հավասարեցնել բիսկվիտի ծայրերը, խմորը պահել: Բիսկվիտի կենտրոնից կլոր կտրել, կողքերից կտրվածքներ անել, ինչպես նկարում:
Շարել մեծ ամանի մեջ, ինչպես նկարում: Խաղողն ավելացնել բիսկվիտի ծայրերից առանձնացված խմորին:
Ավելացնել կտրատած կիվի: Ավելացնել կաթնաշոռն ու շաքարավազը: Այս զանգվածով լցոնել խորը ամանի մեջ դրած բիսկվիտը և դնել դնել սառնարան 2 ժամ:
Զարդարանքի համար նախատեսված կիվիները կտրատել, լցնել տորթի կենտրոնում, միախառնել շաքարավազն ու կաթնաշոռը:
2-րդ բիսկվիտը դնել մատուցվող ամանի մեջ, սառնարանից հանած տորթը հակառակ շրջել ու տեղադրել դրա վրա:
Պատել կաթնաշոռով:
Զարդարել կիվիներով, որ ստանաք կրիայի տեսք: