Norlur.am-ը գրում է.
Մեր տեղեկություններով երկու օր առաջ երեկոյան Խաչատուր Սուքիասյանի` Գռզոյի թիկնազորը ծեծի է ենթարկել մի երիտասարդի, ով ընկերուհու հետ մեքենայով շրջելուց է եղել քաղաքով: Գործարարի թիկնազորի 4-5 անդամներ քաշքշել են երիտասարդին` հայտարարելով, թե նա հայհոյել է իրենց:
Տղան անակնկալի է եկել տեղի ունեցածից ու մինչ փորձել է հարցադրում անել, թե ինչու ինքը պետք է հայհոյեր նրանց, հաղթանդամ ախրաննիկները վրա են տվել ու սկսել են ծեծել տղային: Այնուհետեւ Գռզոյի թիկնազորի ներկայացուցիները նստել են մեքենան ու հեռացելեն` առանց վատ զգալու, որ տեղի ունեցածին մեքենայից հետևել է երիտասարդի ուղեկցորդուհին: Երիտասարդը ոստիկանություն և հիվանդանոց չի դիմել` հավանաբար դեպքերի զարգացումներից խուսափելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, և տարածքի տեսախցիկները ֆիքսել են ամեն ինչ: