Անկախությունը ոչ միայն գաղափար է, ազգի հավաքական ինքնության արժեհիմք, այլև կենսակերպ, որը գաղափարի կենսունակության սնունդն է: Անկախությունն այլևս չպետք է մնա զուտ որպես գաղափարաբանական երևույթ, այն պետք է համակվի ֆունկցիոնալ բաղադրիչով: Սա է անկախության ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական շարունակության գրավականը, առանց որի այն կմնա որպես հավերժ ձգտման արժեք, երազանք կամ միֆ: Երբ մարդը գիտակցելով կենսագործում է իր անկախությունը, դրանից կերտում իր ազատությունը և դրանք դարձնում իր ստեղծագործական մտքի անբաժանելի ուղեկիցները, ապա անկախությունը հարատև է և ազգի զարգացման խթանը: Մայիսի 28-ն այսպիսի խորհրդով պատգամ է: Թող այլևս մեր ժողովուրդն անկախության ձգտելու անհրաժեշտություն չունենա: Փառք այն հերոսներին, ովքեր տվեցին մեզ անկախ ու ազատ ապրելու իրավունք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/884399788265184?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել