«Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հոգնել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` իր հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքից և ցանկանում է լքել «արքայական ակումբը». այս մասին հայտնում է իսպանական մամուլը: Աղբյուրի համաձայն` Իկերն այդ քայլին կգնա այս մրցաշրջանից հետո: Կասիլյասն իր որոշման մասին կիսվել է հարազատների հետ:
Նշենք, որ դարպասապահի և «Ռեալ»-ի պորտուգալացի մարզչի միջև հակասությունները շատ են: Նախորդ մրցաշարի ընթացքում մարզիչը նույնիսկ ցանկացել էր զրկել դարպասապահին ավագի թևկապից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել