Կյանքը գեղեցիկ է...
Երբ դու ես իմ կողքին,
Երբ շրթունքներիդ հետևից ճերմակ ատամներդ են երևում,
Երբ արագ թարթելով աչքերդ փորձում ես խաբել ինձ:
Կյանքը սեր է...
Երբ նայում եմ քեզ,
Երբ զգում ու շոյում եմ քեզ,
Երբ քո սրտի արագ թրթիռն եմ զգում ձեռքիս տակ:
Կյանքը դու ես...
Դու, որ իմ կյանքում լույս դարձար հանկարծ,
Դու, որ փոխեցիր մռայլ գույները սրտիս,
Դու, որ ստեղծեցիր հեքիաթ-մոլորակ միայն ինձ համար:
Կյանքը մեր ապագան է...
Նյութի աղբյուր՝ http://moonsmelody.blogspot.com/2012/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
