Եթե մեքենայիդ ետևի ապակուն Եղեռնի խորհրդանիշ անմոռուկի պատկեր ես սոսնձել, ու մեքենադ էլ մի քիչ «գոլդ համարանիշոտ» է (սերիալային լեզվով ասած), ուրեմն «կարող ես» որտեղ ուզել՝ կայանել (թեկուզ մայթին), ու շատ հավանական է, որ ոչ մի ավտոտեսուչ էլ չի համարձակվի «նկատել», թե ինչու է քո մեքենան խանգարում մայթային երթևեկությանը: Ու օրինակներ ընտրելու կամ լուսանկարով հոդվածին կցելու անհրաժեշտություն տվյալ դեպքում չկա (թեպետ, նմանատիպ խախտումներ գրեթե ամեն օր կարելի է տեսնել Վանաձորի Գ.Լուսավորչի փողոցի 38 հասցեում գտնվող շենքին կից կամ մոտակայքում. բանկերի առջևի բակում կուտակված մեքենաները, բակում ազատ տեղ չգտնելով, հաճախ «թռնում» են մայթի վրա. դրանցից մեկին էլ օրերս արձանագրեցի՝ անմոռուկի աննման պատկերը մեքենայի ապակուն սոսնձած): Երևի թե գտնում են, որ եթե մայթը մայթի նման չէ ու քարուքանդ է, ուրեմն «կարելի» է վրան մեքենա կանգնեցնել՝ ի հաշիվ հետիոտնի երթևեկության. է թող անցորդները «թռնեն»՝ բորդյուրով քայլեն կամ ավտոճանապարհով քայլեն. երևի այս տրամաբանությունն էլ է գործում. առավել ևս, եթե Եղեռնի խորհրդանիշ անմոռուկ են փակցրել, ուրեմն «ազգի մասին մտածող» են ու «մուծվել են»՝ հանուն ազգիս բարօրության ու թուրքերի «ջգրու»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել