451 թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը,
1. Ճակատամարտը մեր պատմիչների կողմից ուռճացված է ներկայացված, իսկ պարսկական պատմագրությունը նշում էր, որ եղել է փոքրիկ ապստամբություն, որը արագ ճնշվել է:
2. Ռազմավարական առումով ևս ճակատամարտը չէր փայլում, քանի որ, ինչպես մեր պատմիչներն են վկայում, թշնամուն մի քանի անգամ զիջող հայկական բանակը փոխանակ պաշտպանվեր, դիմել է հարձակման և արդյունքում հայտնվել գրեթե շրջափակման մեջ:
3. Վասակ Սյունին դավաճան չի եղել և, հաշվի առնելով ուժերի անհավասարակշռությունը, վերջինս առաջարկում էր խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
4. Եվ վերջապես, այս ճակատամարտի ամենաբացասական հետևանքը մեր պատմության մեջ բարոյական հաղթանակների դրույթի ամրագրումն էր, որից մինչև այսօր չենք ձերբազատվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.melkonyan.94/posts/837609956321982?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել