2008 թվականից Սարգիս Արզումանյանը գաղափար է ունեցել ստեղծել թատրոն:
Քանի որ թատրոնի հիմնադիրը համաձայն չի եղել այսօրվա Հայ «թատրոնի» կրկնօրինակ և տհաճ ներկայացումներին, այդ պատճառով 2008-2010թթ հանդիսատեսի հետ փորձաշրջան է սկսում նոր թատրոն ստեղծելու նպատակով և սկսում է բեմադրել հետևյալ ներկայացումները`
Ալեքսանդր Վամպիլովի «Քսան րոպե հրեշտակի հետ», Կլեռ Լեժիոնի «Կործանում կամ Արիադնա և Դոն Ժուան», եզակի ստեղծագործություն հատուկ նոր թատրոն ստեղծելու համար՝ Հայկ Զաքարյանի «ԵՍ» հանգավոր խրատափիլիսոփայական մոնո-իմպրովիզացիա ներկայացումը, և վերջում Ալբեր Քամյուի «Կալիգուլա» ներկայացումը, որով էլ եզրափակվում է փորձաշրջանը:
Փորձաշրջանից եզրահանգման գալով, առանց երկմտանքի ՝ վստահորեն 2010թ. սեպտեմբերի 7-ին հիմնադրում է ժամանակակից գեղագիտության ընկալմանը համահնչյուն թատրոն, որն էլ անվանվեց «ԻՐԱԿԱՆ» թատրոն: Եվ արդեն սկսվեց թատրոնի բուռն ստեղծագործական ծրագրերը, որը հետո, ըստ թատրոնի հիմնադրի, պետք է դառնա արժեք:
Այդ ամենն ավելի ամրապնդելու համար 2010թ. բեմադրվում է Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոպիեսը, որը, սակայն, չի բեմադրվում որպես մոնո ներկայացում, այլ «ԻՐԱԿԱՆ» թատրոնի սկզբունքներից ելնելով՝ կոտրվում է այդ կարծրատիպը և բեմադրվում չորս հոգով: Այս ներկայացումը 2011թ.-ին լայն արձագանք է ունենում «X» հանրապետական թատերական փառատոնում, որի ժամանակ առաջացնում է «ՇՏԱՄՊԱՎՈՐՎԱԾ» թատերագետների վրդովմունքը: Նրանց կարծիքով Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոպիեսը չէր կարելի բեմադրել այլ կերպ, քանի որ Կոկտոն այն գրել է մեկ հոգու համար: Բայց ռեժիսորը քննարկումների ժամանակ ապացուցում է իր ստեղծագործության ճշգրտությունը և «հաղթում» նրանց:
Այդ նույն տարում «ԻՐԱԿԱՆ» թատրոնն այնքան ստեղծագործական մթնոլորտով է լցված լինում, որ այդտեղից ծնվում է ևս մեկ ներկայացում՝ Սիլվիան Դպյուիի «Երկրորդ անկումը» և Արթուր Էդարի «Հոգեվերլուծություն և Հոգեբանություն» պիեսների միաձուլումից «Անկում»-ը , որտեղ արծարծվում էր ժամանակակից հայ թատրոնի «անկման» խնդիրը:
«ԻՐԱԿԱՆ» թատրոնը, հավատարիմ մնալով հոգեբանական ռեալիզմին, փորձում է ներթափանցել հասարակության ՀՈԳՈՒ մեջ և այնտեղ թողնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է տվյալ անձին:
2012 թվականին «ԻՐԱԿԱՆ» թատրոնը վերանվանվում է, որպես ԻՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ:

Խաղաշրջանը կլինի նոյեմբերի երկրորդ կեսից, քանի որ թատրոնը նոր է ստացել տարածք նախապատարաստական աշխատանքների համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=3780065390937&set=a.1357124658933.2043192.1555988255&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել