Մի բան էլ ասեմ ու վերջ։ Ես, եթե երգիչ լինեի, կերազեի գնալ Եվրատեսիլ, մասնակցել էդ տոնին, վայելել էդ մթնոլորտը, ոչ մի տեղ չզբաղեցնել, բայց միլիոնանոց հանդիսատեսի առաջ ելույթ ունենալ ու էդ ադրենալինը զգալ։ Հաստատ կգնվեին մարդիկ, ովքեր կհավանեին, ու դա բավական կլիներ։ Ես ուրախ եմ մեր երեխեքի համար. իրենք վայելեցին մի ամիս, ընկերացան, սիրվեցին շատերիս կողմից։ Էս օրերը կմնային իրենց պայծառ հիողություններում ընդմիշտ, եթե չլինեին ձեր նողկալի քոմենթները։ Գերմանիան ու Ավստրիան ունեցան 0 միավոր, բայց, վստահ եմ, իրենց երկրում չեն արժանանա այսպիսի տհաճ վերաբերմունքի.... Մենք քաղաքակրթությունից մղոններով հեռու ենք.... Տխրել եմ մեր երեխեքի համար. մենք՝ տեղական հայտնիներս, սովոր ենք ձեր մաղձին, իմունիտետ ունենք, իրենք՝ ոչ, շոկի մեջ են....
Ի դեպ, ինչ ժյուրին խառնվում է քվեարկությանը, գործը դժվարացել է, սա առաջին անհաջողությունը չի... Սխալ է միայն սփյուռքի համար երգ ներկայացնելն... ու էլի շատ սխալներ...
Մի բանից էլ եմ շատ նեղվել, որ չեմ ասի՝ սոլիդարությունից ելնելով, բայց սիրտս պայթում ա.......
Չար եք, մարդիկ...
Տեղակա՛ն պատվիրակություն, ձեր սխալների պատճառով անհաջողության մեջ չարժի մեղադրել էդ երեխեքին ու արհամարհել... Վաղը կարող ա էլի պետք գան։
Եվրատեսիլն էլ կյանքի նպատակ չի, այլ տոն, որը պետք է վայելել։
Ապրեք ձեր կյանքով, չեք սիրում, մի՛ դիտեք, ոչ ոք ձեզ չի ստիպում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/950339841696838?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել