Ֆինանսական պատճառներ: Ցանկացած հայի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը տնտեսական ոչ բարենպաստ վիճակի մեջ է: Տասնյակ երկրներ չեն մասնակցում Եվրատեսիլին զուտ տնտեսական պատճառներով՝ սկսած Բուլղարիայից, վերջացրած Ուկրաինայով: Մի քանի հարյուր հազար դոլարի խնայողությունը մեր պետությանը հաստատ չի խանգարի: Նաիրիտի աշխատակիցների՝ ամիսներով չստացած աշխատավարձերի մի մասը գոնե կփակվեն: Հայաստանի 3 րոպեանոց ելույթով պրոպագանդելու հիմնավորումն անհիմն է: Միջին թվաբանական եվրոպացին չի կարողանա գտնել քարտեզի վրա Հայաստանը, եթե մենք 10 տարի անընդմեջ հաղթենք մրցույթում:
Կան մրցույթին չմասնակցելու բարոյական պատճառներ: Մրցույթը հայ ժողովրդի բարոյական պատկերացումներին հակասող երևույթները ներկայացնում է որպես նորմա և առավելություն: Նյարդայնացնում են սփյուռքին հեռախոսազանգերի կոչ անողները: Սփյուռքին հիշում են միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ մի բան «տաշել»: Բնաջնջման վտանգի տակ ապրող սիրիահայերն ավելի շատ կարիք ունեն սփյուռքի աջակցությանը, քան ինչ-որ մրցույթի մասնակիցներ:
Մրցույթին չմասնակցելու կազմակերպչական պատճառներ: Մրցույթը հավասար պայմաններ չի ապահովում մասնակիցների միջև՝ Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան մասնակցում են արդեն երկրորդ փուլում: Այսինքն՝ կան առաջին կարգի երկրներ և երկրորդ կարգի երկրներ: Այս երկրների մասնակիցների միակ առավելությունն այն է, որ ծնվել են «Ճիշտ» երկրում: Ընդհանուր քվեարկության սկզբունքներից ելնելով՝ կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանը ԵՐԲԵՔ չի հաղթի մրցույթում, քանի որ նույնիսկ հեռախոսային քվեարկության բացարձակ հաղթող լինելու պարագայում ժյուրին կարող է չեզոքացնել արդյունքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10206868362566273?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել