Ժամանակից շուտ տրիումֆը, այն էլ՝ վիրտուալ, վերջում այն հղացողին ստիպում է համոզել մարդկանց, որ "բարոյական հաղթանակը" կամ մասնակցությունն ավելի կարևոր են: 1945թ-ին Չերչիլն ընտրություններում հույսը դրել էր Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի վրա ու կազմակերպում էր տրիումֆնրեր՝ իրական քարոզչությունը մղելով երկրորդ պլան: Արդյունքում, եղավ "էլեկտորալ սյուրպրիզը", և վարչապետ դարձավ ոչ այնքան հայտնի Կլեմենտ Էտլին: Չերչիլին մնում էր "բացատրել, թե ինչու իր հաղթանակը տեղի չունեցավ"՝ իր հայտնի ֆրազի սկզբունքով:
Մերոնք էլ Եվրատեսիլում հույսը դրել էին Ցեղասպանության հարյուրամյակի ու Քիմ Քարդաշյանի այցի վրա, որոնք պետք է հաղթանակ ապահովեին և կազմակերպում էին տրիումֆներ յութուբում ու ֆեյսբուքում՝ անտեսելով իրական փիառը: "Եվրատեսիլյան սյուրպրիզը" գրանցեց մեզ համար վատագույն արդյունքը, և "երգի մեսիջի" կարևորության մասին խոսքերն իրենց ուշացնել չտվեցին:
Երևի սփոփվենք, որ Շվեդիան, ի տարբերություն Էտլիի, շատ հայտնի է, իսկ երգի "baby" բառը փոխարինվել էր "listen" բառով: ))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/882449038460259?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել