Լավ էր գոնե Իսպանիայի ծիտը կար... Համատարած մոխրագույն ու միջակ կատարողների ֆոնին հազիվ մի աչք շոյող մասնակից գտնվեց: Մոտենում է մրցույթի ամենահետաքրքիր մասը` քվեարկությունը: Ահագին մարդ հիմա պիտի պատրաստվի` արդարացնելու հերթական անհաջողությանը: Մի կողմից, անկեղծ, եզրափակիչում մեր մասնակիցները լավ էլ կատարեցին երգը: Մեծ հաշվով այս տարվա երգերն էլ անցյալ տարիների համեմատ չափազանց թույլ էին: Մյուս կողմից` ամեն տարի արդարացել ենք, թե այս մրցույթը կեղտոտ քաղաքականություն է, դրա համար էլ մեր հանճարեղ երգերը չեն գնահատվում: էդ դեպքում` հիմա իսկական ժամանակն է, որ սիրելի Եվրոպան և հարազատ հետխորհրդային երկրները միահամուռ ուժերով հաղթանակի դափնին մեզ հանձնեն: Բայց կլինի այն, ինչ լինում է միշտ...Եվ դա էլ կլինի սիրելի Եվրոպայի պատասխանը մեր շատ ու շատ անպատասխան մնացած հարցերին: Չնայած հիմա էլ հաստատ մի նոր արդարացում կհորինենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/801994109882137?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել