Սկանդալային լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը հայտնի է իր արած վառ և խարիզմատիկ լուսանկարներով։ Ո՞վ դեռ չի հասցրել հայտնվել նրա օբյեկտիվի ուշադրության կենտրոնում։
Օրեր առաջ ամերիկյան Harper՛s Bazzar պարբերականի շապիկի համար նա լուսանկարել է Victoria՛s Secret-ի հրեշտակ Քենդիս Սվանըփոուլին։ Նկարներն արվել են 1940-ականների ամերիկյան զինուժի շնչով։ Կործանիչ ինքնաթիռներ ու մեծ ռազմանավեր. հսկայական դեկորները պատրաստված են եղել հատուկ ֆոտոսեսիայի համար։
Ի դեպ, ֆոտոսեսիայից հետո լուսանկարիչը Քենդիսին հրավիրել է իր ստուդիա, որտեղ ևս մի քանի լուսանկար է արել։ Նրան հաջողվել է ցույց տալ մոդելի մոդելի անհայտ կողմերից մեկը. պատռված ջինսը, Ռամոնես խմբի նկարներով շապիկը և Էֆեկտիվ ծավալով սանրվածքը տպավորություն են ստեղծում, որ Սվանըփոուլը հենց նոր է եկել նյույորքյան փողոցային հերթական ծեծկռտուքից։