Երեկ տեղի ունեցավ «Սկոչ & Whiskey» ֆիլմի պրեմիերան։
Փորձելով լինել օբյեկտիվ՝ ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս ֆիլմի ստեղծման և արտադրության մեջ, քանի որ իսկապես պատմություն ունեցող, գեղեցիկ կառուցվածքով, ասելիքով, դրական, հաջողված ֆիլմ է։ Շնորհավորում եմ անհատապես բոլորին, կինոն անսամբլային աշխատանք է, և ցանկացածի հաջողությունը կախված է մյուսի աշխատանքից։ 
Շնորհակալ եմ բոլորին իրենց լավ աշխատանքի համար, ովքեր դրան նպաստեցին, ուժ տվեցին, կրկնապատկեցին իմ աշխատանքը և հնարավորինս թաքցրեցին ու կոծկեցին թերությունները։))
Իսկապես արժե նայել, վստահ եմ՝ անտեղի կորուստ չեք համարի այն մեկ ու կես ժամը, որը կտրամադրեք «Սկոչ & Whiskey»-ին։)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել