Սիրելի՛ հայ եղբայրներ և քույրեր, իմ բարի ՖԲ ընկերներ,
ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հայերի մասին մի նյութ, հոգիս լցվում է ցնծությամբ՝ տեսնելով, թե ինչպես որոշ ազգեր, իրենց «հայասիրությամբ» աչքի ընկնելով հանդերձ, ջանք չեն խնայել հայերին ամեն տեսակի «բարիքներ» անելուց։ Եթե որոշ հայեր, կյանքից չհոգնած, ապրում էին բարենպաստ պայմաններում՝ ստեղծելով, արարելով, այլ ժողովուրդներ՝ որպես մարդկության բոռեր, անում էին և անում են ամեն ինչ հայերից խլելու այն, ինչ նրանց արդար քրտինքի արդյունքն էր։ Եվ զարմանալի չէ, որ այդ նույն մարդակերպարները հետագայում սկսեցին տարածել հայերի մասին «կոմպլիմենտներ». հայը դավաճան է, ուրացող, տգետ, ծույլ, քցող, ստախոս և նմանատիպ հաճոյախոսություններ։ Եվ ահա այսօր, երբ իմ տրամադրության տակ է մի տեսաֆիլմ Ղրիմի հայերի մասին, կրկին լցվում է հոգիս հպարտությամբ, թե ինչ բացառիկ ԱԶԳ ենք մենք, քանզի ուր գնացել ենք, երբեք չենք եղել ոմանց նման տզրուկ, այլ ստեղծագործ, արարող, շենացնող։ Մենք շենացրել ենք, մեզանից հետո եկել են տզրուկները, անմեղության դիմակով մեր արածը ներկայացրել որպես իրենցը, իսկ մեզ ներկայացրել որպես խաբեբաներ և ավազակներ։ Ցավոք, դեռ կան մեր մեջ «յուրայիններ», որոնք լծված են այդ ազգադավ գործին։
ՄԻ՛ ՀԱՎԱՏԱՑԵՔ։ Հայ անունը պատիվ է, խելացիություն է, աշխատասիրություն է, մարդասիրություն, արարչագործություն։ Հավատացեք այս բոլորին և ճիշտ գնահատեք ինքներդ ձեզ...
Նայեք և ճանաչեք ՁԵԶ, թե ով և ինչ ԱԶԳի սերունդն եք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/542917679182415?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել