Արդեն մի քանի օր է՝ ոստիկանությունը, պատկան մարմինները զգուշացնում, խնդրում, կոչ են անում շրջանավարտների ծնողներին ողջամիտ լինել և թույլ չտալ երեխաներին վերջին զանգի օրը նստել ավտոմեքենաների ղեկին: Չնայած սրան, Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ արդեն տուգանային հրապարակ են տարվել տասնյակից ավել մեքենաներ: Պետության կոչերն ինքնանպատակ չեն, ծնողները և շրջանավարտները պետք է հասկանան, որ իրենց երեխաների վայելած մի քանի րոպեի դրայվը կարող է վտանգել նրանց և ուրիշների կյանքը:
Հ.Գ. Ո՛չ ուրախությունը, ո՛չ տխրությունը մեզ իրավունք չի տալիս խախտել օրենքը՝ վտանգելով մեր և այլոց անվտանգությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել