Մարազմատիկ ժամանակակից աշխարհ... Կյանքի կեսը սովորում ենք, թե ոնց մյուս կեսն ապրենք, իսկ մեր նախնիները կարողանում էին ապրելով սովորել, այսինքն՝ կենսափորձով և դեռ մի բան էլ մեզ փոխանցել ասույթների, ժողովրդական խոսքի, երգերի միջոցով: Բայց չէ, մենք արդեն էնքան ենք զարգացել, որ միայն ինքնակոչ հայտարարագրված «զարգացածներից» ենք ուզում սովորել, դա նույնն է, թե ուսուցիչն ուսանողից սովորի, որովհետև մեր ազգի կենսափորձը հաստատ եվրոպական երկրների կենսափորձից ավել է, և արդեն ակնհայտ երևում է, որ այս փոքրիկ անդաստիարակն իր բնատուր լկտիությամբ կարգել է իրեն հին աշխարհի ժողովուրդներին հանդուրժողականության քարոզիչ՝ այն հանդուրժողականության, որով պիտի մարսենք իր սանձարձակությունը, եվրատեսիլյան անմակարդակ լպրիշությունն էլ վկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/asmicol/posts/844894678930609?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



