Անձամբ եմ տեսել, որ Լիսկան նստում ա մեքենայի առջևի մասում՝ վարորդի կողքին, 18 ## 881 պետհամարանիշներով ջիպում, նկարները դիտելուց տպավորություն ա ստեղծվում, որ հետևի նստատեղերին են կրակել, ի՞նչ ա՝ կրակողներն էնքան անմեղսունակ էին, որ չէին հետևե՞լ, չգիտեի՞ն, որ Լիսկան վարորդի կողքին ա նստում։ Կամ վարորդի կողքի նստածին կրակելն ավելի հեշտ չէր լինի՞, քան հետևի նստածին, կրակելու միանգամից մի քանի անկյուն ունեին, ուզենայիր էլ՝ չէիր վրիպի, կամ էլ ոլորաններում վրիպեին էլ՝ վարորդին կպնեին, վարորդը կկորցներ մեքենայի կառավարումն ու ձորը կգլորվեր, էս ի՞նչ անտաղանդ շոու ա, ներկայացում ա։ Թերևս էս ամբողջ ներկայացման մեջ ամենաինտրիգային հարցն է, թե ինչի համար էր պետք կազմակերպել էս շոուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10206580606943615?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել