Victoria՛s Secret-ի մոդել Ժոզեֆին Սքրայվերը միշտ ազատ է եղել գեյ ծնողների կողմից դաստիարակված լինելու մասին խոսելու հարցում։ 

«Այն պահից, երբ հասկացա, որ ոչ բոլորն են հասկանում այդ ամենի նորմալ լինելը, մի գաղտնի առաքելություն վերցրի իմ վրա. ցույց տալ աշխարհին, որ նրանք սխալվում են իմ ընտանիքի հարցում, և կարիք չկա ինձ բացասաբար վերաբերվել»,-ասում է մոդելը։ 

Վիդեոհոլովակներից մեկում դանիացի գեղեցկուհին ասում է, որ ինքը գիտնականների փորձերի արդյունք չէ. «Ես այնքան իրական եմ, որքան դուք»։

Հրեշտակը նաև խոսել է իր հրաշալի մանկության մասին՝ ասելով, որ կապ չունի՝ ինչ են մտածում ուրիշները. «Իմ կենսաբանական ծնողները, որոնք ամուսնացած են իրենց զուգընկերների հետ, ինձ բոնուսային ծնողներ են տվել։ Իմ ծնողները բավականին անկեղծ են եղել ինձ հետ դեռ մանկուց։ Թաքցնելու կամ ամաչելու ոչինչ չի եղել»։ Նա նաև փոքրիկ եղբայր ունի նույն ծնողներից։ Այս ամենը եղել է, նախքան նա կսկսեր իր մոդելային կարիերան ու կմտներ կեղտոտ խոսակցությունների տիրույթ։ Նա ասում է, որ երբ մեկն ունենում է հարթակում երևալու հնարավորություն, պարտավոր է օգտագործել այն։ Ամեն գնով պետք է հասնել ուզածիդ, կապ չունի՝ ինչ հանգամանքներ ու խոչնդոտներ են քեզ հանդիպում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել