www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի կախարդված թագավորությունում, որտեղ դեռ չէր դիպել մարդու ոտքը, իսկ միգուցե ընդհակառակը, որտեղ մարդիկ դառնում են ճանապարհորդ, նույնիսկ չնկատելով, թե ինչպես...
Հեքիաթային թագավորությունում, որտեղ անիրականը դառնում է իրական...
Կար...
... մի չքնաղ լճակ:
Կամ ավելի ճիշտ մի ծովածոց՝ լցված բյուրեղի պես մաքուր ջրով, որում լողում էին երփներանգ ձկներ...
Վհատությունն ու Զայրույթը մոտեցան այդ հեքիաթային ջրամբարին, որպեսզի մի փոքր միասին լողան:
Երկուսն էլ հանեցին իրենց զգեստները և մերկ մտան ջուրը:
Զայրույթը սովորականի պես շտապում էր (ինչ միշտ է նրա հետ տեղի ունենում): Նա արագ լողաց և ավելի արագ դուրս եկավ ջրից:
Սակայն Զայրույթը նաև կույր է կամ գոնե տեղի ունեցածը հստակ չի տեսնում: Այդ պատճառով էլ նա շտապելով հագավ իրեն մոտ դրված հագուստը:
Իսկ հագուստը՝ Վհատությանն էր...
Եվ այդպես էլ, չնկատելով որ հագել է Վհատության զգեստը, Զայրույթը շտապելով հեռացավ:
Հանգիստ ու անվրդով, ինչպես միշտ, Վհատությունը վերջացրեց լողալը և անշտապ, կամ ավելի ճիշտ ասած ինքն իրեն հաշվետվություն չտալով այն բանում, որ ժամանակն անցնում է, դանդաղ ու ալարկոտ դուրս եկավ լճակից:
Արդեն ափին, նա նկատեց, որ իր հագուստը չկա:
Ինչպես բոլորին հայտնի է, Վհատությունը ամենից շատ մերկություն չի սիրում: Այդ պատճառով էլ նա հագավ այն զգեստը, որը գտավ լճակի ափին՝ Զայրույթի զգեստը:
Ասում են, թե այդ պահից, հաճախ կարելի է տեսնել Զայրույթին՝ կույր, դաժան, բարկացած և սարսափելի: Սակայն եթե ուշադիր նայես, ապա կնկատես, որ Զայրույթը, որ տեսնում ես՝ միայն դիմակ է: Զայրույթի զգեստների տակ թաքնված է Վհատությունը:
Պետեր Պաուլ Ռուբենս «Բաքոսի տոնը» 1640թ.