Ամենաշատը ատում եմ, երբ Հայաստանի ժողովուրդս ինչ-որ հարցում մոլորության մեջ ա լինում: Այսինքն՝ հեռվից հասնող բանը լրիվ սխալ ա հասնում, ավելի ճիշտ՝ ՀԱՍՑՆՈՒՄ են տգետ ու ազգատյաց վիժվածքները, որպես կանոն՝ ի վնաս մեզ:
Եվ դա լինում ա ամեն հարցում՝ թե՛ եվրոպական «արժեքների» դեպքում (մեզ միայն «եվրո-արժեհամակարգի» աղբանոցից ա բաժին հասնում), թե՛ սովորությունների..., թե՛ ընդհանրապես ամեն ինչի:
Էս քանի օրը, որ քննարկում ենք էդ Հելոուին կոչվածը... Ազգ, դա իրականում նշում են մինչև 9-10 տարեկան երեխեքը՝ դիմակներով, կերպարանափոխված, խմբերով ընկնում են փողոցները, մեր դռները ծեծում, կոնֆետներ ուզում կամ կոպեկներ ուզում՝ կոնֆետ առնելու համար:
Բայց, չգիտես ինչի, Երևանում սկսեցին դա նշել 20-35 տարեկան էշերը: Իրոք մենք էս կարգի պրիմիտի՞վ կարանք լինել, թե՞ մեզ սարքում են պլաստիրին...
Ու ամենավատն էն ա, որ ազգի 95%-ը, նրանք, ովքեր դեմ են, քննարկում են նրա համար, որ դա հայկական չի: Ախր, Ազգ, օտար ճիշտ տոնը վատ բան չի (չնայած ուրիշները մերը չեն նշում, մենք էլ չունենք նշելու իրանցը), բայց հարցը էն ա, որ դա սատանայապաշտական տոն ա, ինչքան էլ իրանց դնեն շլանգի տեղ ու ասեն զբաղմունք ա... Միևնույն ա, Աստված ատումա տենց խեղկատակությունները...
Չգիտեմ, երևի իրոք ճիշտ են խոսքերը, որ ամեն հասարակություն արժանի ա հա՛մ իր վիճակին, հա՛մ էլ իր առաջնորդներին, բայց իրոք հուսով եմ, որ կգա մի օր, ու մենք կդառնանք ճիշտ արժեքների վրա հիմնված երկիր... Ու թքած կունենանք սրա-նրա սրբապղծությունների վրա...
Ու ինչ կլինի, մի մոռացի, Ազգ, որ դու էդ նույն եվրոպաներում քո սեփական զավակները ունես, նրանցից հարցրա, վերցրա, պահանջի, նրանք օտարության մեջ ավելի ճիշտ են ապրում, ճանաչում ու զզվում են օտար պղծություններից, ու էդ օտարներին էլ շատ հարցերում իրանք են սովորացնում, արժեքներ թելադրում... Իսկ դու, Ազգ, քո զավակներին թողած՝ վերցնում ես նրանցից, ով քեզ ատել ու կործանե լա ... արդեն 3000-4000 տարի շարունակ...



