dzerq1Fact.am-ը գրում է.

Դուք երբևէ  ձեզ հարց տվել եք, թե ինչու՞ երկար ջրի մեջ մնալուց, ձեռքի և ոտքի մատներն այդպիսի տարօրինակ տեսք  են ստանում: Մատների մաշկը կնճռոտվում, ուռչում է:       

Սկզբում գիտնականները ենթադրում էին, որ դա պայմանավորված է մաշկի  վերին շերտի ջրի կլանմամբ: Նրանք գտնում էին, որ խոնավության կլանմամբ, մաշկի վերին շերտի մակերեսը էականորեն մեծանում է, իսկ խորը շերտերի մաշկը՝ ոչ, և դրա համար էլ մաշկը կնճռոտվում էր:         

Սակայն 1935 թ-ին  բժիշկները նկատել էին, որ այն մատները, որոնք նյարդային վնասվածքներ ունեին, չէին կնճռոտվում: Եվ բժշիկներն եկան այն եզրահանգման, որ  մատների մաշկի կնճռոտումը նյարդային համակարգի արձագանքն է ջրում երկար ժամանակ գտնվելուն: Նրանք  եզրակացրեցին, որ դա նյարդային համակարգի ոչ պայմանական ռեակցիան է  մարդու գտնվելու միջավայրի փոփոխության նկատմամբ:

Կենսաբանները ենթադրում են, որ մեր օրգանիզմը հոգ է տարել մեր մասին՝ ստեղծելով  խոնավության պայմաններում առարկաները վերցնելու ունակություն:

2013 թ-ին  գիտնականներն իրականացրեցին  իրենց տեսության  փորձարկում: Նրանք  փորձ են իրականացրել կնճռոտված և ոչ կնճռոտված մատներ ունեցող մարդկանց հետ, ովքեր պետք է բարձրացնեին  տարբեր խոնավ և չոր առարկաններ: Նրանք հայտնաբերել են, որ կնճռոտված մատներով մարդիկ  խոնավ առարկաները 12%-ով ավելի արագ են բարձրացրել, քան մյուսները: Մատների մաշկի կնճիռները գործում են այնպես, ինչպես անվադողերի պահպանաշերտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել