Mediamonitor.am-ը գրում է.
Քրոնիկական դեպրեսիայով տառապող տարեց մարդկանց մոտ կարող է զգալիորեն բարձրանալ ինսուլտի վտանգը, նախազգուշացնում են Հարվարդի համալսարանի գիտնականները: Վտանգը մնում է բարձր նույնիսկ, երբ դեպրեսիայի ախտանշաններն անհետանում են:
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են 50 և ավելի տարիքային խմբերի ավելի քան 16 հազար մարդկանց: Ամեն երկու տարին մեկ կամավորներին հետազոտել են դեպրեսիայի ախտանշանների և ինսուլտի վտանգի գործոնների համար: Գիտնականներին նաև հետաքրքրել են ինսուլտների դեպքերը: 12 տարիների ընթացքում արձանագրվել է ինսուլտի 1192 դեպք: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել