Դեպրեսիան նպաստում է ինսուլտի առաջացմանը


19:18 , 20 մայիս, 2015

3796_defaultMediamonitor.am-ը գրում է.

Քրոնիկական դեպրեսիայով տառապող տարեց մարդկանց մոտ կարող է զգալիորեն բարձրանալ ինսուլտի վտանգը, նախազգուշացնում են Հարվարդի համալսարանի գիտնականները: Վտանգը մնում է բարձր նույնիսկ, երբ դեպրեսիայի ախտանշաններն անհետանում են:

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են 50 և ավելի տարիքային խմբերի ավելի քան 16 հազար մարդկանց: Ամեն երկու տարին մեկ կամավորներին հետազոտել են դեպրեսիայի ախտանշանների և ինսուլտի վտանգի գործոնների համար: Գիտնականներին նաև հետաքրքրել են ինսուլտների դեպքերը: 12 տարիների ընթացքում արձանագրվել է ինսուլտի 1192 դեպք: Այդ մասին հաղորդում է  The Daily Mail-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ